


Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծել պատմությունը. Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել "Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության փոփոխությունները հաստատելու մասին" Ադրբեջանի սահմանադրական օրենքի նախագծին:
Ադրբեջանական իշխանությունները գրչի մեկ հարվածով գործող սահմանադրության նախաբանից հանել են հիշատակումներն այն մասին, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16 - ի Մոսկվայի պայմանագրով և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով, որոնք ներկայումս գործում են՝ այն փոխարինելով այն ձևակերպմամբ, որ տվյալ տարածաշրջանը "Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է"։
Հիշեցնենք, որ Նախիջևանը մինչև 1920-ականների սկզբին Ադրբեջանական ԽՍՀ կառավարմանը հանձնելը եղել է Հայաստանի մաս և առավելապես հայ բնակչություն ունեցող տարածաշրջան: Այսօրվա դրությամբ այդ տարածաշրջանում հայերի ներկայության հետքը լիովին ջնջվել է ադրբեջանական իշխանությունների կողմից։



