


Արմինֆո. Մալթայում կայանալիք արվեստի երկրորդ միջազգային բիենալեին Հայաստանը կներկայացնի նկարիչ և քանդակագործ Րաֆֆի Ետալեանը՝ իր The Sound of What Was Never Seen նախագծով: Վերջինս ընտրվել է 2025 թվականի հունիսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում:
Այն իրենից ներկայացնում է քանդակագործական-ձայնային ինստալյացիա, որը հանդիսատեսին հրավիրում է խորհրդածական, վիրտուալ ճանապարհորդության ՝ ընկալելու տեսանելիի և անտեսանելիի, ներկայի և անցյալի հարաբերակցությունը: Մալթայի բիենալեում հայկական տաղավարի համակարգողը կլինի Triangle of Collaboration մշակութային կազմակերպության համահիմնադիր, ICOM-ի (Թանգարանների միջազգային խորհրդի) անդամ, արվեստաբան Սոնա Հովհաննիսյանը:
Այս տարի Մալթայի արվեստի 2-րդ բիենալեում կներկայացվեն 47 նախագծեր, որոնք ընտրված են աշխարհի 122 երկրներից ստացված ավելի քան 3200 հայտերից: Ընդհանուր առմամբ, այցելուները կտեսնեն 29 ազգային և թեմատիկ տաղավարներ, որոնք բիենալեն ներկայացնում են որպես տարածաշրջանի ամենամեծ միջազգային մշակութային իրադարձություններից մեկը:
Միջոցառումը տեղի կունենա մարտի 11-ից մինչեւ մայիսի 29-ը ՝ CLEAN / CLEAR / CUT կարգախոսով: Հայաստանի մասնակցությունը Մալթայի բիենալեին իրականացվում է Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



