


Արմինֆո. Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհով թույլատրել են երթևեկել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով: Այդ մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։ "Անվտանգ երթևեկություն ապահովելու հնարավորությամբ պայմանավորված՝ Վլադիկավկազ քաղաք - Լարս բնակավայր հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվել է երկու ուղղություններով՝ հունվարի 21-ին, Մոսկվայի ժամանակով 11:30-ից", - ասվում է հաղորդագրությունում: Հունվարի 20-ին ժամը 19:20-ից ճանապարհը փակել էին՝ Վրաստանում վատ եղանակի պատճառով: Հունվարի 21-ին Մոսկվայի ժամանակով ժամը 9: 40-ից այն բացվել է մարդատար մեքենաների համար։
Ռազմավիրական ճանապարհը Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։



