

Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման թեմային:
"Նախագահ Պուտինն ինձ ասել է. "Ես չեմ կարող հավատալ, որ դուք կարգավորել եք այս պատերազմը։ Ես 10 տարի փորձել եմ կարգավորել այդ պատերազմը", - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը տևել է տասնամյակներ: Նա հավելել է, որ ստիպված է եղել երկու երկրների առաջնորդներին հրավիրել իր Օվալաձև աշխատասենյակ։ "Եվ նրանցից մեկն ասաց. "Ես 22 տարի եղել եմ Ադրբեջանի ղեկավարը։ 22 տարի ես սպանել եմ նրա մարդկանց": Եվ մյուս ջենթլմենը․ երկուսն էլ շատ լավ տղաներ են, ասաց․ "Ես այստեղ եմ արդեն 7 տարի, և 7 տարի շարունակ ես սպանել եմ նրա մարդկանց: Եվ նրանք ամեն ինչ սկսեցին սկզբից, իսկ հետո հայտնվեցին միմյանց կողքի։ Երբ մենք ավարտեցինք, նրանք արդեն գրկում էին միմյանց", - պատմել է ԱՄՆ նախագահը։



