


Արմինֆո.Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը չի փոխել կարծիքը 2026 թվականին ՀԱՊԿ-ի հետ պաշտոնական Երևանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ։
Արտաքին հետախուզության ծառայության հրապարակած 2026 թվականի տարեկան զեկույցում արտաքին ռիսկերի մասին նշվում է, որ ծառայության կողմից ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների 2026 թվականի գնահատականը չի տարբերվում նախորդ տարվա գնահատականից ։
"Մասնավորապես, Հայաստանի ՀԱՊԿ անդամության "ապասառեցումը" քիչ հավանական է, ինչը մենք նախկինի պես դիտարկում ենք որպես մարտահրավեր տարածաշրջանային անվտանգության կառույցի հեղինակությանը և հետևանքների աղբյուր այդ կառույցի մյուս անդամ պետությունների համար",- ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջից Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։



