


Արմինֆո. Հայաստանում կսահմանվի Զոհված զինծառայողների հիշատակի օր կլինի։ Այն նշվելու է հունվարի 27-ին և նվիրված է բոլոր զինված հակամարտությունների ընթացքում զոհվածներին։ Ազգային ժողովի հունվարի 19-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում են "Տոների եւ հիշատակի օրերի մասին"օրենքում կատարված փոփոխությունները:
Ինչպես նշել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ներկայում չկա հատուկ օր՝ նվիրված մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն: Ուստի զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձություններ նշելու օրերին, կամ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, որն ավելի շուտ տոն է, քան՝ հիշատակի օր։ Նախագծի ընդունման արդյունքում՝ հունվարի 28-ին նշվող Բանակի օրվան նախորդող օրը կսահմանվի Զոհված զինծառայողների հիշատակի օր: Այդ օրը կճանաչվի ոչ աշխատանքային։ Հունվարի 27-ին կհարգվի բոլոր ժամանակների մարտական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը ՝ որպես հավատի և շարունակվող կյանքի խարհրդանիշ:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի հաստատումից անմիջապես հետո ։



