


Արմինֆո. Հատուկ նշանակության զորքերը կարեւոր դեր եւ նշանակություն ունեն պաշտպանունակության ամրապնդման գործում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Ողջույնի խոսքով և շնորհավորանքներով հանդես են եկել նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանը:
ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիսավոր արարողության շրջանակում մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:



