


Արմինֆո. "Հայ Յեղափոխական Դաշնակցություն" կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքի ձևաչափով: Այդ մասին կուսակցության 29-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա պարզաբանել է, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները և երկրի առջև ծառացած անվտանգության սպառնալիքները։ Սաղաթելյանն, ընդսմին, ընդգծել է, որ այդ ձևաչափի շրջանակներում ակնկալում են ՀՅԴ դերի, ինչպես նաև կարևոր հարցերի վերաբերյալ մոտեցումների հաշվառում և աջակցություն: Ինչպես հավելել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչը, տվյալ որոշումը նպատակ ունի թույլ չտալ գործող իշխանության վերարտադրություն:
Սաղաթելյանը նաև նշել է, որ այս պահին դեռևս որոշում չկա այն մասին, թե ով կգլխավորի դաշինքը: Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ դեռ քննարկումներ են ընթանում։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հունիսի 7-ին։
Հավելենք, որ դեկտեմբերի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին:


