


Արմինֆո. Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2025 թվականի ամենամյա "սև ցուցակը", որտեղ ներկայացված են այն գերատեսչություններն ու պաշտոնատար անձինք, ովքեր խախտել են քաղաքացիների կամ կազմակերպությունների՝ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը նախորդ տարվա ընթացքում՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկատվության հարցումները:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում նշվում է, որ ցուցակում հայտնվել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գրիգոր Ներսիսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարան հիմնադրամի նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը:



