
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերմունքը երկրի հասարակական և քաղաքական կյանքի նկատմամբ:
«Շատ է խոսվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ քաղաքականության մեջ ներգրավման անթույլատրելիության և հենց Եկեղեցու՝ քաղաքական գործունեությանը մասնակցության անթույլատրելիության մասին: Իրականում հայ հանրության շրջանում գոյություն ունի այս հարցի ըմբռնում, եթե չասենք՝ կոնսենսուս կամ կոնսենսուս՝ հանած մի քանի հոգի։ Բայց այստեղից մեկ այլ հարց է ծագում. արդյոք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որևէ առնչություն պետք է ունենա մեր հասարակական և քաղաքական կյանքի հետ, և Եթե այո, ապա՝ ինչ» ,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կարծում է, որ եկեղեցին պետք է առնչություն ունենա հասարակական կյանքի հետ ։ "Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ իշխանամետ, որտեղ, նույնիսկ, ամենամոլի քաղաքական հակառակորդները՝ ՀԱԵ եկեղեցու ներսում, մի կողմ են թողնում իրենց տարաձայնությունները և կարող են կողք կողքի կանգնել մեր ազգային եկեղեցական տոների ժամանակ, մասնակցել պատարագին՝ կողք կողքի, աղոթել Աստծուն՝ կողք կողքի, հաղորդություն ստանալ՝ կողք կողքի և հաղորդակցվել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ՝ կողք կողքի:
Ես կարծում եմ, որ Եկեղեցին պետք է ունենա հենց այդպիսի հասարակական դերակատարում, և նրա առաջնային խնդիրն ու մտահոգությունը պետք է լինի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքի, նրա դավանած արժեքների տարածումը իրական կյանքում: Ահա թե ինչպես եմ ես պատկերացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաաբերմունքը մեր հասարակական և քաղաքական կյանքի նկատմամբ", - նշել է վարչապետը։
Հիշեցնենք, որ ՀԱԵ և Փաշինյանի միջև առճակատումը սրվել է 2025 թվականի մայիսից, երբ վերջինս հայկական եկեղեցիները համեմատել էր "չուլանների" հետ, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու համար, իսկ նրա կինը ՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին անվանել էր երկրի գլխավոր մաֆիոզներ։ Այնուհետև վարչապետն առաջարկել էր ստեղծել համակարգող խորհուրդ՝ նոր կաթողիկոս ընտրելու համար, խոստանալով կառավարության խորհրդատվական աջակցությունը, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ սահմանադրության համաձայն, Հայ Առաքելական Եկեղեցին պետությունից անջատ է և ունի հատուկ առաքելություն:
Սկսած հոկտեմբերից՝ Փաշինյանը սկսել է մասնակցել պատարագներին, որոնք, հիմնականում, մաատուցում էին կարգալույծ քահանաները, իսկ 2026 թ․ հունվարի 4-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը 10 խռովարար եպիսկոպոսների հետ ստորագրել է Հայ Առաքելական Եկեղեցու, այսպես կոչված, "բարենորոգման ճանապարհային քարտեզը", որը ենթադրում է բարեփոխումների ծրագրի հրապարակային հայտարարություն; Եկեղեցու գործող ղեկավարի հեռացում; Պատրիարքական աթոռի տեղապահի ընտրություն; Եկեղեցու կանոնադրության ընդունում, որը պետք է հաստատի « սահմանված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականության պատշաճ վարքագծի ապահովման մեխանիզմներ»; Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն՝ «սահմանված ընթացակարգին համապատասխան»:
Իսկ այսօր առավոտյան Փաշինյանը հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգմանը միացած քահանաների թիվն արդեն հասել է 16-ի։ Վերջիններս երեկ երեկոյան սոցցանցում հրապարակումներ են արել այն մասին, որ աջակցում են "բարենորոգման օրակարգին"։ Ի պատասխան՝ ՀԱԵ առաջնորդին սատարող հոգևորականները սկսել են զանգվածաբար արտահայտել իրենց «որդիական սերն ու հավատարմությունը Մայր Եկեղեցուն ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր ժողովրդին՝ Վեհափառ Հայրապետին: "Աստված պահապան մեր ժողովրդին և ուխտին հավատարիմ մեր հոգևորականությանը", - մասնավորապես, գրել է Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը՝ հավելելով. "Նրանք դուրս են եկել մեր միջից, բայց մերը չէին, քանզի, եթե մերը լինեին, կմնային մեզ հետ" (Սուրբ Հովհաննես առաքյալ):