


Արմինֆո. Հունվարի 7-ից մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի ձմեռային զորակոչը: Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին Ազգային ժողովն ընդունեց "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն, 2026 թվականի ձմեռային զորակոչից սկսած զորակոչիկները 24 ամսվա փոխարեն կծառայեն 18 ամիս: Այդ առնչությամբ նախարարը շնորհավորել է զորակոչիկներին, նրանց ծնողներին ՝ մաղթելով բոլորին խաղաղություն և բարի ծառայություն:



