
Արմինֆո. Մինչ հայերի աչքի առաջ քանդվում է Հայաստանի դիմադրության վերջին հենակետը, համաշխարհային ասպարեզում շարունակվում է աշխարհակարգի վերջին մնացորդների ջարդումը։ Այդ մասին իր թելեգրամյան ալիքում գրում է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Քաղաքագետը հիշեցրել է, որ Սուրբ ծննդյան նախօրեին Հայաստանի գերագույն սատանիստը, նույն ինքը ՝ դեղին մամուլի նախկին լրագրողը, որը վարձվել էր թշնամիների կողմից՝ ամեն հայկականը քանդելու համար, շարունակել է իր արշավը Հայոց եկեղեցու և հայոց պատմության դեմ:
"Շարունակվում են նրա աղաղակները եկեղեցիների պատերի ներսում՝ 2018 թվի փողոցային հանրահավաքների ոճով, երբ նա ոգեշնչեց հայ ժողովրդին ինքնասպանություն գործել։ Նա արդեն կատարել է գլխավոր հրամանը՝ հանձնել Լեռնային Ղարաբաղը, իսկ այժմ անցել է հաջորդ հանձնարարությանը՝ պառակտել Հայոց եկեղեցին և ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ այն բանի համար, որ այն համարձակվել է պաշտպանել հայկական մշակույթն ու Լեռնային Ղարաբաղի հայերին։ Նրան հետևել են դավաճան արքեպիսկոպոսները և նրա աղանդի մի քանի հազար անդամներ", - կարծում է փորձագետը։
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արևմտյան մամուլում շարունակվում է քննադատությունն այս ռեժիմի գործողությունների վերաբերյալ: Խաչիկյանն արձանագրել է, որ օրեր առաջ Լեմկինի ինստիտուտը հայտարարություն էր տարածել, որում դատապարտել էր Հայ եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները: «Հայտարարության մեջ ասվում է, որ Լեմկինի ինստիտուտը "խորը մտահոգություն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պետության կողմից շարունակվող բռնաճնշումների, այդ թվում ՝ եկեղեցական սպասավորների ձերբակալությունների եւ ահաբեկման, ինչպես նաեւ եկեղեցու առաջնորդներին ճնշելու համար պետության կողմից իրավական համակարգի օգտագործման առնչությամբ: Այս իրադարձությունները վտանգավոր մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և ոտնձգություն՝ հայկական ինքնության հիմնարար ինստիտուտների նկատմամբ", - շարունակել է քաղաքագիտության դոկտորը։
Նրա խոսքով՝ մինչ հայերի աչքի առաջ քանդվում է Հայաստանի դիմադրության վերջին հենակետը, համաշխարհային ասպարեզում շարունակվում է համաշխարհային կարգի, միջազգային իրավունքի, միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության, ժողովրդավարական արժեքների վերջին մնացորդների ջարդումը: "Դրանք այլևս չկան։ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն բացահայտ հայտարարում է, որ ինքը թքած ունի ՄԱԿ-ի վրա, որ ՄԱԿ-ն ինքը չգիտի, թե ինչ է ասում: ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ այսուհետ կառավարելու է Վենեսուելան և նրա նավթային ռեսուրսները: Առևանգվում է ինքնիշխան երկրի առաջնորդը, ամերիկյան հատուկ ջոկատայինները ներխուժում են նրա տարածք և սպանում նախագահի 30 թիկնապահներին ։ Սպառնալիքներ են հնչում այլ անկախ երկրների ՝ Իրանի, Կոլումբիայի, Մեքսիկայի և Կուբայի հասցեին", - հավելել է Խաչիկյանը։
Հիշեցնելով "խաղաղության նախագահի" և "առաջին հերթին՝ Ամերիկայի" մասին խոստումները ՝ փորձագետը փաստել է, որ, ավաղ, քաղաքական գործիչների խոսքերը քաղաքական գործիչների խոսքերն են, իսկ բիզնեսը՝ բիզնես: Նրա ասելով՝ հատկապես մեծ բիզնեսը, որը ներառում է Ամերիկայի ողջ ռազմարդյունաբերական համալիրը՝ 2.4 տրիլիոն դոլար ընդհանուր բյուջեով, 2020-2024 թթ․ ընկած ժամանակահատվածում:
«Ի՞նչ է նշանակում ապրել աշխարհում, որտեղ չկան կանոններ, որտեղ ամեն ինչ որոշում է ուժը: Դա նշանակում է, որ վաղը չէ մյուս օրը Թայվանի խնդրի ուժային լուծում կարող է ձեռնարկել Չինաստանը։ Որ՝ կարելի է առևանգել այլ պետությունների առաջնորդներին և ներխուժել նրանց տարածք, և ոչ ոք չի կարող խոսք անգամ ասել։ Որ՝ վաղը մեր հարևանները կարող են գնալ Հայաստանի հետ բոլոր խնդիրների ուժային լուծման, և ոչ ոք նրանց դրա համար չի դատապարտի։ Շարունակվում է սողանքը դեպի համաշխարհային խոշոր դիմակայություն, շարունակվում է անօրինությունն ու քաոսը միջազգային գործերում։ Գնում է աշխարհի բաժանում ազդեցության ոլորտների", - ասել է նա։
Վերջում Խաչիկյանն ավելի շատ հռետորական հարց է հնչեցրել, թե ում ազդեցության տիրույթում կհայտնվեն Կովկասն ու Մերձավոր Արևելքը։