


Արմինֆո. Այսօր իր ծննդյան օրն է նշում 2023 թվականի սեպտեմբերի վերջից ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը: Նա դարձավ 67 տարեկան։ Սա արդեն երրորդ ծննդյան օրն է, որը Դավիթ Իշխանյանը կրկին դիմավորում է Բաքվի բանտում:
Ավելի քան երկու տարի Ադրբեջանը շինծու դատավարության շրջանակներում պատանդ է պահում Արցախի ռազմական և քաղաքական առաջնորդներին, այդ թվում՝ Արցախի խորհրդարանի խոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ և Արցախում ՀՅԴ երկարամյա ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին:



