


Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Չարենցավանի և Հրազդանի տարածաշրջաններում, Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասվում է ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։



