


Արմինֆո. 2026 թվականին Երևանը կունենա ամբողջովին նորացված տրոլեյբուսային պարկ։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։
Մասնավորապես, նա հաղորդել է, որ քաղաքապետարանը կգնի 12 մետրանոց 45 տրոլեյբուս, որոնք տրանսպորտային բարեփոխումների կարևոր բաղադրիչն են: "Ապրիլ-մայիս ամիսներին դրանք արդեն Երեւանում կլինեն", - ասել է Ավինյանը։
Բացի այդ, տրանսպորտային բարեփոխումների լիարժեք իրականացման շրջանակներում քաղաքային իշխանությունները ծրագրում են 18 մետրանոց 250 ավտոբուսների ձեռք բերում, մի քանի դեպոների վերանորոգում, նոր ավտոբուսային գծերի ներդրում, կանգառների համալրում հասարակական տրանսպորտի տեղաշարժի գրաֆիկով էլեկտրոնային ցուցատախտակներով եւ այլն:
Քաղաքապետն անդրադարձել է նաև մետրոյի "Աջափնյակ" նոր կայարանի կառուցմանը: Մասնավորապես, նա հաղորդել է, որ հաջորդ տարի պետական փորձաքննության բարդ փուլ անցած նախագծերը կդրվեն մրցույթի FIDIC պայմանագրերի շրջանակում, որոնք նախատեսում են փուլային իրականացում՝ նախագծային ճշգրտումներ, հողերի օտարում եւ հետագա շինարարություն:



