


Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են պաշտոնական տվյալներով Ադրբեջանում պահվող բոլոր հայերին։
Ինչպես «Ազատությանը» հաղորդել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին, այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ:
«Ըստ ընթացակարգերի՝ կազմակերպության տեսակցության ընթացքում ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, իհարկե, ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց, իրենց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները», - ասել է Ամատունին:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունների հաստատած տվյալներով Բաքվում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում ՝ Արցախի նախկին և գործող ղեկավարության 8 ներկայացուցիչ: Իրավապաշտպանների կարծիքով ՝ նրանք շատ ավելին են ։



