


Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն արժանացել է «1941-1945թթ․ Հայրենական Մեծ Պատերազմում Հաղթանակի 80-ամյակ» հուշամեդալին՝ Հաղթանակի 80-ամյա հոբելյանի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման, հիշատակապահպան աշխատանքում, ինչպես նաև երիտասարդությանը հայրենասիրական ոգով դաստիարակության գործում ունեցած զգալի ավանդի համար։
ՀԿԵ հաղորդագրության համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից մեդալը Հարավկովկասյան երկաթուղու անձնակազմին փոխանցել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 23-ին։
ՀԿԵ աշխատակիցների հետ հանդիսավոր հանդիպման ընթացքում դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել անձնակազմին Հաղթանակի 80-րդ տարվա տոնակատարության գործում ներդրված ավանդի համար։ Դեսպանն ընդգծել է ՀԿԵ ակտիվ մասնակցությունը, որ դրսևորում է ընկերությունը յուրաքանչյուր տարի Հաղթանակի օրվա՝ պատմական և մարդասիրական միասնության բացառիկ իրադարձության տոնակատարություններում։
Ընթացիկ տարում դրանք հատկապես մասշտաբային էին, նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ Նա թվարկել է անցնող տարում ընկերության կազմակերպած միջոցառումները, նշել աշխատակիցների, վետերանների և երիտասարդության ներկայացուցիչների կատարած աշխատանքը հոբելյանական միջոցառումների անցկացման գործում։ «Սա մեր ժողովուրդների և երկրների պատմական հիշողության պահպանման ուղղությամբ մեր ամբողջ անձնակազմի, վետերանների, երիտասարդության և աշխատողների ներդրած ջանքերի գնահատականն է»,- ընդգծել ՝ Ա․Մելնիկովը։



