


Արմինֆո. "Նվեր մի արա մեր թշնամիներին, մի ուղարկիր եպիսկոպոսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին": Իր տեսաուղերձում նման կոչով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
"Դիմում եմ վարչապետ Փաշինյանին. մի՛ արա այդ բանը, եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով, այնտեղ մի՛ ուղարկիր նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի՛ հրահրիր սադրանքներ և հակառակություն մեր ժողովրդի մեջ", - հայտարարել է Նարեկ Կարապետյանը:
Նա հավելել է, որ հավատացյալների հետ Մայր Աթոռում կլինեն նաև "Մեր ձեւով" շարժման ներկայացուցիչները, ովքեր ամեն ինչ կանեն, որպեսզի այս օրը, որ նրանք ուզում են դարձնել ամոթի օր, դառնա համերաշխության տոն:
Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ եպիսկոպոսներ հայտարարություն էին տարածել, տեղեկացնելով, որ պատրաստվում են գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ դեկտեմբերի 18-ին ՝ ժամը 17:00-ին, մեկնարկելու է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանն ուղղված միջոցառում։



