


Արմինֆո. Հայաստանի ՊՆ-ում ապատեղեկատվություն են որակել Մեղրիում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի մասին երկրի ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի պնդումը:
Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:
ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ: Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»:
Ավելի վաղ Գևորգյանը հաղորդել էր, որ դեկտեմբերի 7-8-ը Մեղրիի զորամասի ուղղությամբ ներթափանցման փորձ է արձանագրվել, սակայն Հայաստանի ԶՈՒ-ն հետ են մղել այն: Ընդ որում, նա նշել է, որ վերադաս հրամանատարությունը չկրակելու հրաման է տվել։



