Arminfo.info


 Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025 16:51
Ալեքսանդր Ավանեսով

Սամվել Կարապետյանը հրապարակել է ծրագրային հոդված, որում ներկայացնում է Հայաստանի ապագայի իր տեսլականը

Սամվել Կարապետյանը հրապարակել է ծրագրային հոդված, որում ներկայացնում է Հայաստանի ապագայի իր տեսլականը

Արմինֆո. Կալանքի տակ գտնվող "Մեր ձեւով" շարժման առաջնորդ, "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ծրագրային հոդված, որում ներկայացնում է Հայաստանի ապագայի իր տեսլականը:

«Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը և մենք մուտք կգործենք Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար ճակատագրական տարի։ Պարզ է, որ 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատրագական հետևանքներ են ունենալու մեր՝ որպես պետականություն ունեցող ազգի ապագայի վրա։ Ինչպիսին է այդ ապագան լինելու, որոշելու է ինքը՝ հայ ժողովուրդը։

Գիտեք, որ փոքրիկ խմբակն ու դրա ղեկավարը առաջարկում են այդ ապագայի իրենց պատկերը, որտեղ մեկ գլխավոր կետ կա ընդամենը։ Մեզ տարբեր խոստումներ են տալիս, վարդագույն նկարներ, տեսանյութեր են նկարում, բայց ըստ էության մի բան են ասում՝ չնայած բոլոր արհավիրքներին ու խայտառակ ձախողումներին, թող Նիկոլը մնա իշխանության, մնացածը լավ կլինի։ Թե ինչի հաշվին պետք է լավ լինի ու ինչու նա պետք է երրորդ ժամկետի մնա, պարզ չէ։ Ո՞ր ձեռքբերման համար։ Ղեկավարի գիտելիք, ինչպես չկար, այդպես էլ չկա, դրական փորձ չկար ու չառաջացավ, որևէ ոլորտի նորմալ ռազմավարություն չկա, երկիրը՝ պարտքերի մեջ խրված, աղքատությունը՝ ավելացած ու սրված, ժողովրդավարությունը՝ քայքայված, հասարակությունը՝ ծայրաստիճան պառակտված ու ատելությամբ լցված, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ վտանգված, հայկական Սփյուռքը՝ հայրենիքից մեկուսացված, ու այս տխուր ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։

Բայց այս ամենն արձանագրելը նորություն չէ։ Կարծում եմ՝ ավելի կարևոր է այլընտրանք առաջարկելը, որպեսզի մեր քաղաքացիները պարզ ընտրություն ունենան ու միայնակ չլինեն իշխանական քարոզչության հետ։ Այս կարճ հոդվածով ուզում եմ հենց դա անել։ Ապրածս կյանքի, բարի համբավի ու արված գործերի հիմքի վրա դրված ապագայի պատկեր առաջարկել։ Այն բավականին պարզ է, կարող եմ ներկայացնել ընդամենը 3-4 կետով։

Նախ, առաջինը և ամենակարևորը։ Մեր ժողովուրդը արդարության կարոտ է մնացել ու մենք պետք է կատարենք մեր ժողովրդի երազանքը։ Փոքրիկ խմբակը հենց այդ հիմնական խոստումով եկավ իշխանության ու անամոթաբար խաբեց բոլորիս։ Մենք բերելու ենք այդ սպասված արդարությունը։

Արժանին ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում՝ անկախ իր ծանոթություններից ու ունեցած փողի քանակից։ Համարձակ ու հայրենասեր մարդկանց ոչ թե հեռացնելու, այլ խրախուսելու ենք ու առաջ տանելու։ Երիտասարդներին կանաչ ճանապարհ ենք տալու։ Ոչ թե դատարկելու ենք պետական բյուջեն ու լցնելու ենք սեփական գրպանները, այլ անելու ենք ճիշտ հակառակը, որովետև դա է ճիշտը, դա է արդարը և դա է մեզ պետք։ Նույնիսկ՝ մեր սեփական միջոցների հաշվին պարտավոր ենք հարստացնել մեր երկիրը։

Օգտագործելու ենք տասնամյակների ընթացքում տասնյակ երկրներում ձեռք բերված գործարար կապերը աշխարհի լավագույն ու հռչակավոր ընկերությունների հետ ու երկիրը հարստացնենք, կառուցենք և շենացնենք։ Մեր ժողովուրդը ու մեր պետությունը բազմաթիվ կարիքներ ունեն։ Ինչի՞ համար ենք աշխատել ու վաստակել, եթե չպետք է բավարարենք այդ կարիքները։ Տարիներ շարունակ տնտեսական զարգացման տեմպերով աշխարհին զարմացրել են մեր բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հիմա գալիս է զարմացնելու մեր ժամանակը։

Երկրորդը։ Հայաստանը պետք է դառնա բարեկեցության, բոլոր իմաստներով ապահով ու լավ ապրող քաղաքացիների երկիր։ Հայ ժողովուրդը վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։ Պետք է անցյալում թողնենք աղքատներ ունենալու փաստը։ Բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով և հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում։

Բացի այդ։ Մենք չենք կարող խոսել զարգացման մասին, եթե մեր հասարակության զգալի մասը ճկռում է տարատեսակ, մասնավորապես՝ բանկային պարտքերի տակ։ Մարդը մի անգամ վարկ է վերցրել ինչ-որ մի ընթացիկ հարց լուծելու համար՝ մեքենա կամ բնակարան գնելու, որոշները՝ Նոր Տարի անելու համար։ Ու ընկել է պարտքերի անվերջ շրջանի մեջ, որովետև կարիքները չեն ավարտվում, իսկ կյանքը գնալով թանկանում է ու դժվարանում, եկամուտները՝ պակասում։ Այս մարդկանց իրենց խնդրի հետ մենակ չենք թողնելու ու բանկերի և այլ վարկային կազմակերպությունների հետ միասին գտնելու ենք համապատասխան լուծումներ։ Տեսնում եմ և ունեմ այդ լուծումների ճանապարհները։

Երրորդը։ Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։ Պրիմիտիվ քեն քշելու ու միաժամանակ քծնելու խաբեբա ու հայերիս համար ամոթալի քաղաքականությունը դադարեցնելու ենք ընտրությունների հաջորդ իսկ օրվանից։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած «բարեկամություն» անելով՝ իրական խաղաղություն չենք ունենա, Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով՝ դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Մենք հենց այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին։

Չորրորդը։ Մենք կրկին պետք է մի մեծ ընտանիք դառնանք, ուր յուրաքանչյուրը իրական սիրո ու համերաշխության մթնոլորտում զբաղվում է իր գործով ու շենացնում հայրենի տունը։ Փոքրիկ խմբակին հեռացնելուց հետո ատելությունը պետք է արմատախիլ անենք Հայաստանից։ Կարծում եմ, որ պետք է նաև ազգովի հավաքվենք ու լրջորեն վերլուծենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ անցած տարիներին։ Շատ խնդիրների պատճառներ մեր մեջ ենք գտնելու և պետք է ուժ գտնենք մեր մեջ ներողություն խնդրել իրարից տեղի ունեցած արհավիրքների համար և Հայաստանը պետք է դարձնենք ամբողջ աշխարհի հայերի ամենաապահով ու երազանքի տունը։

Մեր ապագայի մասին իմ պատկերացումն ամենաընդանուր գծերով այսպիսինն է։ Իհարկե, էլի ասելիք ունեմ, ամբողջը չէր։ Առաջիկայում դեռ կանդրադառնամ այս հարցերին, կխոսեմ ավելի մանրամասն ու ծրագրային, կխոսեն այս մասին նաև «Մեր ձևով» շարժման իմ գործընկերները։

Բայց ներկայացրեցի Ձեզ ամենակարևորը ու հանգիստ եմ, որ ապագայի պատկերի մասին մտածելիս, այլևս կկարողանաք համադրել առնվազն երկու տեսարան։ Մեկն այն է, որում ապրում ենք արդեն 7 տարուց ավելի։ Մյուսն այն է, որի մասին կարդացիք հենց նոր։

Ընտրությունը ձերն է։ Հասկանալի է, որ այսպես թե այնպես՝ ապագան գալու է։ Այլ հարց է, որ մենք` հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով, մերը դարձնենք։ Արդար, բարեկեցիկ, հարուստ, խաղաղ ու համերաշխ Հայաստանի Հանրապետության ապագան», - գրել է Սամվել Կարապետյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեինՆարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքինՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-իՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի
ԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորություններըԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվՍլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ ԴատախազությունՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին, կան տուժածներ
Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներըՓամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
ԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթըԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվենՌոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվեն
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովըՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը
Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալըՌոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Փաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցումՓաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցում
Դատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումըԴատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումը
ԲՀԿ-ը, ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
"Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
"Ուժեղ Հայաստան". Սահմանադրական դատարանից ակնկալում ենք ընտրությունների վերաբերյալ երկու ելք․ երկրորդ փուլի նշանակում կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում
Քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառներըՔննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառները
ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանըՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա ՍաֆարյանըԱվտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՆոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համարԸնդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
Կալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԿալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Հայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարանՀայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետումՍահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետում
Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. "Ոսկե ծիրանը" մեծ էկրան է վերադարձնում տարբեր դարաշրջանների կուլտային ֆիլմերը
Փաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգումՓաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգում
Ընդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծելԸնդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծել
"Ապրելու երկիր". Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև  հայկական սփյուռքի ներկայացուցիչներին
Դաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան ԲարսեղյանըԴաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան Բարսեղյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսերԱմերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասինՆախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասին
Հայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկանՀայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկան
Կալանավորվել է Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումըՖրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
Հայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետՀայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետ
Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում պատմել է իր երկրի մշակույթի մասին
Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմըԱրդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
Երեւանում շոգ է սպասվումԵրեւանում շոգ է սպասվում
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել 
«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը
Փորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանըՓորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումըՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունըՉեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան