


Արմինֆո. Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (CSI) Հայաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ճնշումներն Արցախի ժողովրդի ինստիտուտների նկատմամբ:
«CSI-ը խորապես մտահոգված է դեկտեմբերի 11-ին Երեւանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ոստիկանական շուրջկալի առնչությամբով՝ Արցախի Ազգային ժողովի նիստից հետո, որը գումարել էր ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու միջազգայնորեն ճանաչված իրավունքը քննարկելու նպատակով։
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել խաղաղ հավաքների իրավունքը եւ ձեռնպահ մնալ իրավապահ մարմիններն օգտագործելուց՝ Արցախի ժողովրդի ինստիտուտների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար»,- ասվում է «Թվիթերում» (X) CSI էջում հրապարակված հայտարարությունում։
Նշենք, որ դեկտեմբերի 11-ին իրավապահները խուզարկություններ էին իրականարել Երևանում Արցախի մշտական ներկայացուցչությունում: Խուզարկությունների պատճառների մասին չի հաղորդվում, Քննչական կոմիտեում միայն հայտարարել են, որ միջոցառումներն իրականացվել են քրեական գործի շրջանակներում: Անկախ փորձագետներն ու ընդդիմադիր գործիչները կատարվածը կապել են դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հռչակման հանրաքվեի հերթական տարեդարձի օրը, ԼՂՀ խորհրդարանի նիստի հետ:



