


Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Սիդնեյի Բոնդի լողափում իրականացված ահաբեկչական հարձակումը։
"Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգությունից, որը բազմաթիվ անմեղ կյանքեր է խլել։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով: Անկեղծ ցավակցություն զոհերի ընտանիքներին և աղոթքներ ՝ տուժածների շուտափույթ ապաքինման համար", - ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան (X) գրառման մեջ:
Դեկտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ երկու անհայտ անձինք կրակ են բացել Բոնդի լողափում մարդկանց վրա, ովքեր եկել նշում էին Խանուկան։ ԶԼՄ-ների տվյալներով, լողափում գտնվում էր մոտ 2 հազար մարդ: Ըստ վերջին տվյալների՝ այդ գրոհի հետեւանքով զոհվել է 16 մարդ, եւս 42-ը վիրավորվել են, այդ թվում՝ 4 երեխա: Տուժածների թվում կան նաև ոստիկաններ։ Հարձակվողներից մեկին սպանել են, երկրորդը վիրավոր է և գտնվում է ծանր վիճակում:



