


Արմինֆո. Կիրակի օրը, դեկտեմբերի 14-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գեւորգ եկեղեցում կմասնակցի սուրբ եւ անմահ պատարագի։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հաղորդել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանը, այդ պատարագները "Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայ Առաքելական եկեղեցու նորացման" ծրագրի մաս են կազմում: Նման առաջին պատարագը մաատուցվել էր Հովհաննավանքում՝ կարգալույծ Ստեփան Ասատրյանի կողմից։ Այնուհետև Փաշինյանը ներկա է գտնվել Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Վայոց Ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված պատարագներին: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում վարչապետը հայտարարել է, որ կգնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին աղոթելու միայն այն բանից հետո, երբ "իրեն բավականաչափ մաքրված զգա": Փաշինյանի մասնակցությամբ վերջին պատարագը՝ դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ից սկսած, երբ կառավարության նիստում Փաշինյանը հայկական եկեղեցիները համեմատել էր «չուլանների» հետ, կառավարության ղեկավարը հայտարարում է, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոս խախտել է կուսակրոնության ուխտը, ինչի առնչությամբ, ըստ նրա, պետք է հեռանա Վեհարանից։ Այս ընթացքում նա հայտարարել է կաթողիկոսին հեռացնելու համար հատուկ համակարգող խումբ ստեղծելու որոշման մասին և մասնակցում է պատարագներին, որոնք կատարում են կամ կարգալույծ հոգևորականները, կամ նրանք, ովքեր աջակցել են Գարեգին Բ-ին գահընկեց անելու իր կոչին։ Իսկ վերջերս նա հայտարարել է "Կտրիճ Նեսրիսյանի (Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) հեռանալուց հետո ՀԱԵ-ի թարմացման ճանապարհային քարտեզի" մասին։



