
Արմինֆո.Եվրոպական միությունում հայկական կողմից ձերբակալված անձանց նկատմամբ դատական գործընթացների թափանցիկություն են ակնկալում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պերունչիկը՝ «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում։
Նա վստահեցրել է, որ ԵՄ-ում ձերբակալություններին առնչվող իրավիճակին չեն նայում "վարդագույն ակնոցներով" և ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: "Եվրամիությունում ակնկալում են, որ Հայաստանը կհետեի միջազգային չափորոշիչներին, հատկապես՝ մարդու իրավունքների հարցերում։ Երկրի կողմից իրավունքի գերակայության սկզբունքին կամ միջազգային չափորոշիչներին չհետեւելու դեպքում մենք այդ մասին բաց կխոսենք։ Չէ որ բարեկամները խոսում են ամեն ինչի, նույնիսկ, խնդիրների մասին", - նշել է Պերունչիկը։
Դեսպանը նաև խոստովանել է, որ իրենց շրջապատում կան մարդիկ (դեսպանը չի մանրամասնել, թե ում մասին է խոսքը - խմբ.), ովքեր իրենց հիշեցնում են, որ Հայաստանում տեղի ունեցող ձերբակալությունները ճւշտ չեն: Սակայն այս պահին, նրա խոսքով, իրենք ուսումնասիրում են մանրամասները։ "Եվ մենք, իհարկե, ակնկալում ենք, որ ձերբակալված անձանց նկատմամբ գործընթացները կզարգանան եվրոպական գործընթացներին կամ միջազգային չափորոշիչներին համապատասխան", - եզրափակել է դեսպանը:
Ավելի վաղ միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները երկրում բարեփոխումների համար ԵՄ-ի տրամադրած միջոցներն օգտագործում են անձնական նպատակներով, մասնավորապես, ինչպես նշել է Ամստերդամը, կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նպատակներն իրագործելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մայիսին արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ՝ ձգտելով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը: Այդ արշավի շրջանակներում Հայաստանում արդեն 30-ից ավելի մարդ է ձերբակալվել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության իրենց դիրքորոշման համար։ Կալանավորվածների թվում են 4 բարձրաստիճան հոգևորականներ, 16 ընդդիմադիր գործիչներ և "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցներ, գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը: Մտացածին մեղադրանքներով տեղի են ունեցել տեղական իշխանության ընդդիմադիր ներկայացուցիչների և, նույնիսկ, լրագրողների ձերբակալություններ ու կալանավորումներ։