


Արմինֆո. Հայաստանում բարեփոխումների համար Եվրոպական միության (ԵՄ) տրամադրած միջոցներն օգտագործվում են ոչ թե մարդկանց, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության համար: Այդ մասին հայտարարել է ամերիկա-կանադական հայտնի իրավաբան-միջազգայնագետ Ռոբերտ Ամստերդամը, ով մասնագիտացած է քաղաքական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում։
"Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները կրկին փորձում են աղավաղել իմ խոսքերը, կարծես, ես ԵՄ-ին կոչ եմ անում դադարեցնել աջակցությունը "Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումներին": Փողը ժողովրդի համար չէ, այլ՝ ձեր կուսակցության։ Անմեղ հոգեւորականների բանտարկության եւ Քրիստոսի զավակների վրա հարձակումների գինը չափազանց բարձր է", - Facebook-ի իր էջում գրել է Ամստերդամը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մայիսին արշավ էր սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ ձգտելով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացամանը: Այ դ արշավի շրջանակներում բոլոր այլախոհներին՝ ինչպես հոգևորականների, այնպես էլ շարքային քաղաքացիների, այս կամ այն ծանր հոդվածներով կալանավորում են։ Այսօրվա դրությամբ 4 բարձրաստիճան հոգևորականներ կալանավորված են մտացածին մեղադրանքներով ։



