
Արմինֆո. Հայաստանը ծայրահեղ հարգանքով է վերաբերվում ՀԱՊԿ հարթակներում կայացվող որոշումներին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Պետական Դումայի անվտանգության և Կոռուպցիայի հակազդման կոմիտեի նախագահի տեղակալ Անատոլի Վիբոռնին՝ Մոսկվա-Աստանա- Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամուրջի ընթացքում, որը նվիրված էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 18-րդ լիագումար նիստի արդյունքներին:
Նրա խոսքով, ՀԱՊԿ միջխորհրդարանական չափման տեսանկյունից՝ Հայաստանի գործընկերները, մի կողմից, կարծես թե չեն մասնակցում անցկացվող միջոցառումներին, բայց Երեւանից հայտարարել են, որ դեմ չեն այն որոշումներին, որոնք կայացվում են ՀԱՊԿ ԽՎ հարթակում:
"Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում դրան։ Ողջ աշխարհն այսօր տեսավ, որ ՀԱՊԿ, ՀԱՊԿ ԽՎ աշխարհում միակ հարթակն է, որտեղ, մի կողմից, որոշումները կայացվում են բացառապես բարի կամքով, չկա որևէ ճնշում որևէ երկրի, խորհրդարանականների վրա: Մենք չափազանց հարգալից ենք վերաբերվում այն որոշումներին, որոնք ընդունվում են մեր գործընկերների կողմից, համապատասխանաբար, դրանց նկատմամբ բողոքներ չկան։ Մենք նաեւ տեսնում ենք, որ Հայաստանը ծայրահեղ է հհարգալից է այն որոշումների նկատմամբ, որոնք մենք ընդունում մեք։ Նա բնավ դեմ չէ ընդունված որոշումներին", - ասել է Վիբոռնին՝ կարևորելով նման վարքագիծը։
Ռուս օրենսդիրը նաեւ նշել է, որ ՀԱՊԿ երկրները կողմ են, որպեսզի բոլոր հարցերը պետությունների միջեւ կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Նա հավելել է, որ այդ մասին գիտի եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը: Այդ առումով նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ավանդի մասին։ "Մենք նաեւ հանձնառու ենք նման քաղաքականության եւ հետագայում ամեն ինչ կանենք, որ մարդիկ չզոհվեն, եւ որպեսզի որեւէ հարց կամ հակամարտության լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով", - ասել է նա:
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջից Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը , գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Համահայկական երկրորդ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար ։