


Արմինֆո. Քոչվոր ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Երից Մանկանց վանքը (17-րդ դար): Այդ մասին հաղորդում է Artsakh Monuments կազմակերպությւոնը։
«Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։ Կից լուսանկարները մինչև բռնազավթումը և հետո», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Երից Մանկանց վանքը կառուցվել է 1691 թվականին Սիմեոն Ա Խոտորաշեն կաթողիկոսի (1675-1704) կողմից։ Ճարտարապետը Սարգիսն է, ում արձանագրությունը գտնվում է ներսում ՝ բեմի հյուսիսային պատին։ Ճարտարապետը փորձել է եկեղեցին նմանեցնել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն։



