


Արմինֆո. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղեկացրել է դեկտեմբերի 10-12-ին նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը անորոշ ժամանակով հետաձգելու մասին:
«Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է», - ասցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։
Ժողովը նախատեսվում է գումարել Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավի և մի շարք հոգևորականների ձերբակալության ֆոնին: Հավելենք, որ դեկտեմբերի 6-ին հարյուրավոր քաղաքացիներ մեկնել էին «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, ով վերադառնում էր Մարսելից: Հավատացյալները մտավախություն ունեին, որ Հայաստանի իշխանությունները ծավալված հակաեկեղեցական արշավի շրջանակներում կփորձեն ձերբակալել կաթողիկոսին ։



