


Արմինֆո. Իշխանափոխությունից հետո առաջին ատյանի դատավոր Մասիս Մելքոյանն անպայման կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, բայց մինչ այդ նա պետք է Նիկոլ Փաշինյանին կալանավորելու մասին որոշում կայացնի: Այդ մասին դեկտեմբերի 5-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ոչ ոք չէր կասկածում, որ դատավոր Մասիս Մելքոնյանը կկատարի Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու իշխանությունների ցուցումները: "Լավ է, որ նա այսօր արագ որոշում է կայացրել, ամենայն հավանականությամբ կատարելագործվում է", - ոչ առանց հեգնանքի նշել է ընդդիմադիրը: Նա համոզմունք է հայտնել, որ երկրի իշխանությունների կողմից եկեղեցու դեմ ծավալված արշավը հանգեցնում է Եկեղեցու հզորացմանը։ "Բայց եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մեկուսարաններում ավելի շատ արժանավոր արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ կլինեն, քան կառավարական շենքերում կասկածելի գործարքների գնացող որոշ անձինք ՝ հանուն իրենց կաշվի փրկության", - նշել է Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ այսօր դատավոր Մասիս Մելքոնյանը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել:



