


Արմինֆո. Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ:
Զրույցի ընթացքում Վարդանյանը խնդրել է կիսվել իր երեք մտքերով. «Արցախը եղել է, կա ու կլինի։ Հավատացեք ինքներդ ձեզ՝ ինչպես Աստծո մասնիկի, բարուն և լույսին: Իրական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս վառել այնտեղ, որտեղ այն այլևս չկա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը":
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին ու գործող ևս 7 պաշտոնյաներ 2023 թվականի սեպտեմբերի վերջից պահվում են ադրբեջանական գերության մեջ՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Միջազգային հանրությունն անտեսում է Արցախի պաշտոնյաների ՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։



