


Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Թաիլանդում, Ինդոնեզիայում և Մալայզիայում տեղի ունեցած ջրհեղեղների կապակցությամբ:
"Ցավոք, մենք ականատես ենք լինում ուժեղ ջրհեղեղի և սողանքների Թաիլանդում, Ինդոնեզիայում և Մալայզիայում, որոնք զգալի մարդկային զոհերի և լայնածավալ վնասների պատճառ են դարձել։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բնական աղետի զոհ դարձած անձանց ընտանիքներին և ուժ ու շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին", - ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ Twitter-ում (X)։
Ինչպես հաղորդում է TV BRICS-ը, հորդառատ անձրեւները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել Հարավարեւելյան Ասիայի մի քանի երկրներում ՝ Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թաիլանդում եւ Վիետնամում: Ինդոնեզիայում արտակարգ դրություն է հայտարարվել Աչեխայի ինը շրջաններում եւ Հյուսիսային Սումատրայի տասներեք շրջաններում: Նշվում է, որ Հյուսիսային Սումատրայում 55 մարդ զոհվել է, 45-ը՝ անհետ կորել, Արևմտյան Սումատրայում 9 մարդ է զոհվել: Թաիլանդում, Արտակարգ իրավիճակներին արձագանքման կենտրոնի (ERC) վերջին տվյալների համաձայն, երկրի հարավային նահանգներում տարերքի զոհ է դարձել 145 մարդ: Ընդ որում, առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սոնգկխլա նահանգում, որտեղ գրանցվել է 110 զոհ։
Մալայզիայում տարհանվածների թիվը գերազանցել է 26,9 հազարը։ Ջրհեղեղների հետևանքով երկու մարդ է զոհվել։ Վիետնամում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 98 մարդ, 10 մարդ անհետ կորել է, ավերվել է 426 տուն, վնասվել է ավելի քան 2 հազար տուն, և հեղեղվել է ավելի քան 272 հազար տուն:



