Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025 16:38
Ալինե Գրիգորյան

"Գեղարդ" հիմնադրամն Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմությունը կեղծելուց

"Գեղարդ" հիմնադրամն Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմությունը կեղծելուց

Արմինֆո."Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամը պատասխան է հղել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային, որը վրդովվել է հիմնադրամի գործունեությունից, որն ուղղված է ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի պատմության հետ կապված ադրբեջանական կեղծիքների բացահայտմանը:

 

Ինչպես հաղորդում է "Գեղարդ" հիմնադրամի մամուլի ծառայությունը, վերջերս  հիմնադրամը բողոք-նամակ էր ստացել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայից՝ ստորագրված Ա. Ա. Բաքիխանովի անվան պատմության և ազգաբանության ինստիտուտի` մոտ երկու տասնյակ գիտաշխատողների կողմից։ Ադրբեջանցի «գիտնականները» բողոքում էին «Գեղարդ» հիմնադրամի գործունեության և, հատկապես, հիմնադրամի կայքէջի «Ազերֆեյք», «Ազերվանդալիզմ» բաժիններում ներկայացված նյութերի դեմ։ Բողոքի առանձնահատուկ թեմա են դարձել «Գեղարդ» հիմնադրամի կողմից միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին և պարբերականներին հղված այն բողոք-նամակները, որոնք ուղղված են կասեցնելու ադրբեջանցի հեղինակների հակագիտական ու հակահայկական հրապարակումների տարածումը։ 

 

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային ուղղված պատասխան նամակում, մասնավորապես, ասվում է իրենց նամակի «տոնը» դժվար թե կարելի է ընդունելի համարել. առաջին իսկ պարբերությունը գրված է Հայաստանի պատմության բացահայտ և ցինիկ խեղաթյուրմամբ:

 

«Պատվից ցածր է անգամ անդրադառնալ ձեր այն պնդմանը, որ ներկայիս «Հայաստանն» իբր առաջացել է «ադրբեջանական» խանությունների տարածքներում։ Գիտական հիմքերից և իրականությունից կտրված այդ քարոզչանյութը գիտական բանավեճի առարկա չի կարող դառնալ: Բավական է նշել, որ այդ տարածքներից մեկը, որը դուք անվանում եք «Իրևանի խանություն», ավելի շուտ փաստում է պատմության, աշխարհագրության և տեղանվանության վերաբերյալ ձեր անբավարար գիտելիքների մասին: Ըստ երևույթին, դուք դժվարացել եք գիտակցել այն պարզ իրողությունը, որ այդ խանություններն են առաջացել Հայաստանի տարածքում, և ոչ թե՝ հակառակը:   

 

Ձեր հայտարարությանն ի պատասխան, թե իբր դուք կարևորում եք պատմական փաստերն ու նախընտրում եք հիմնվել արխիվային նյութի վրա (թեև գործնականում տեղի է ունենում ուղիղ հակառակը), հարկ ենք համարում ձեզ հիշեցնել Ազգերի լիգայի հայտնի որոշումը Ադրբեջանի վերաբերյալ: Այս փաստաթղթում ուղիղ տեքստով ասված է, որ «մինչև 1918 թվականը «Ադրբեջան» անունով պետություն գոյություն չի ունեցել, իսկ այն տարածքները, որոնց այժմ հավակնում եք, երբեք մեկ միասնական պետական կազմավորում չեն կազմել: Դրանք մտել են ավելի մեծ կայսրությունների՝ Մոնղոլական, ավելի ուշ՝ Պարսկաստանի, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրության կազմի մեջ»: Ավելին՝ նույն որոշման մեջ հստակ ամրագրված է, որ «նոր հանրապետությանը տրված «Ադրբեջան» անվանումը փոխառված է, այն ոչնչով չի տարբերվում հարևան պարսկական նահանգի նույնանուն անվանումից»:

 

Կարծում ենք, բավարար հմտություններ կունենաք ինքնուրույն ծանոթանալու Ազգերի լիգայի փաստաթղթի բնօրինակ տեքստին.

«Il est intéressant d'observer que ce territoire, qui occupe une superficie de 40.000 milles carrés, ne paraît jamais auparavant avoir constitué un État, mais a toujours été compris dans les fédérations plus vastes comme l'Empire Mongol ou Persan et, depuis 1813, l'Empire Russe. Le nom d'Azerbaïdjan, choisi pour désigner la nouvelle République, est aussi celui de la province persane voisine»:  

Այս ձևակերպումն ամբողջությամբ փաստում է պատմական այն իրողությունը, որը դուք գիտակցաբար ու միտումնավոր անտեսում եք:

 

Հաջորդիվ՝ դուք գրում եք, թե «Մենք՝ [ադրբեջանցի] գիտնականներս, պատմական ճշմարտությունը հասցրել ենք միջազգային գիտական համայնքին՝ հրապարակելով աշխատություններ, հոդվածներ...»:

 

Նախ՝ առաջարկում ենք չշտապել ինքներդ ձեզ գիտնական ու պատմաբան կոչելու հարցում։ Գիտնականի կարգավիճակը ենթադրում է ոչ միայն հրատարակությունների և կոչումների ձևական առկայություն, այլև՝ ակադեմիական էթիկայի անվերապահ պահպանում: Գիտնականները պատմություն չեն խեղաթյուրում, չեն մերժում բոլորին հայտնի փաստերը և աղբյուրներից ծաղկաքաղ արված առանձին դրվագներով պատմության մանիպուլյացիաներով չեն զբաղվում:

 

Գիտնականն իրեն չի կարող թույլ տալ գիտակցաբար անտեսել պատմական իրականությունը՝ ժխտելով Հայաստանի հազարամյա ժառանգությունը կամ յուրացնել հայկական, աղվանական, վրացական ու իրանական պատմամշակութային ժառանգությունը ու դրանք հայտարարել որպես «ադրբեջանական»: Ավելին՝ գիտնականները սովորաբար չեն հրապարակում բացահայտ կեղծիք պարունակող նյութեր և, առավել ևս, չեն հպարտանում նման արդյունքներով:   

 

Անդրադառնանք ձեր հայտարարության մյուս ձևակերպմանը, թե իբրև դուք «նոր պատմություն եք գրում և այն հասցնում եք միջազգային հանրությանը», ապա բողոքում եք, որ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոքարկում ու բարձրաձայնում է այն գիտական տվյալների բազաների և ամսագրերի գործունեությունը, որտեղ դուք տևական ժամանակ է՝ հրապարակում եք ձեր հակագիտական և հակահայկական տեքստերը։

 

Հենց սրանով էլ բացահայտվում է ձեր շարադրանքի բուն էությունը։ Դուք բողոքում եք այն փաստի դեմ, որ «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակներին արձագանքելով՝ արտերկրի պարբերականներն ու գիտատեղեկատվական շտեմարաններն սկսել են ավելի խիստ մոտեցում ցուցաբերել ձեր հրապարակումների նկատմամբ, ինչի արդյունքում դուք զրկվում եք ձեր հակահայկական թեզերի տարածման հնարավորությունից։

 

Սակայն, փորձեք հասկանալ՝ նման դիրքորոշումը գիտական հանրույթի բնական ու ենթադրելի արձագանքն է, որով փորձ է արվում պաշտպանել գիտությունն ու գիտելիքն արժեզրկումից, իսկ անաչառ պատմական հետազոտությունները՝ քաղաքականացված քարոզչանյութերով փոխարինելու փորձերից։

 

Եթե մեր գործողությունները որևէ կերպ սահմանափակել են ձեր կեղծ-պատմական, քարոզչական և մեթոդաբանությունից զուրկ նյութերի հետագա տարածումը, ապա մենք անկեղծորեն ցավում ենք։ Ցավում ենք, որ բավական ուշ ենք հանդես եկել նման նախաձեռնությամբ։

 

Ցավոք, պետք է փաստենք, որ ձեր վիճակն իսկապես բարդ է, քանի որ ակադեմիական միջավայրում գնալով ավելի քիչ տեղ է մնալու ձեզ՝ նման կեղծարարությունների  հրատարակման ու առաջխաղացման համար։  

Ձեզ համար, այսուհետ, իրավիճակն էլ ավելի է բարդանալու։ Մենք ավելի զգոն ենք լինելու և հետևողական՝ բողոքարկելու, բարձրաձայնելու, առանց ուշացման՝ կանխելու  այս  իրողության կրկնության հնարավորությունը։

 

Ակադեմիական ամսագրերն ու տվյալների բազաները շարունակելու են ստանալ մեր պաշտոնական հորդորագրերն ու բողոք-նամակները՝ առավել ուշադրությամբ  դիտարկելու  ձեր նյութերը և թույլ չտալու դրանց հրապարակումն այն դեպքերում, երբ դրանք կհակասեն ակադեմիական բարեվարքությանը՝ համեմված հակահայկական բովանդակությամբ։

 

Սակայն, այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք օգնել ձեզ։ Լիահույս ենք, որ դուք կընդունեք ձեզ ուղղված օգնության ձեռքը՝ որպես բարի կամքի դրսևորում և ստեղծված իրավիճակը շտկելու ցանկության արտահայտում։

 

Գիտական էթիկայի սկզբունքների վրա հիմնվելով՝ մենք ձեզ առաջարկում ենք մեր աջակցությունը՝ փոխարենը ձեզնից ոչինչ չակնկալելով։

 

Օգնության, աջակցության առաջարկը հետևյալն է․ այսուհետ դուք կարող եք մեզ ուղարկել ձեր հետազոտությունների նախնական տարբերակներն ու սևագրերը։ Մեր անաչառ մասնագետները գիտական փորձաքննության կենթարկեն և կխմբագրեն ձեր նյութերը, կմատնանշեն մեթոդաբանական անճշտությունները, կուղղեն փաստական սխալները, կներկայացնեն առաջարկություններ՝ ձեր ապագա հրապարակումները  ակադեմիական չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Այսպիսի մոտեցման շնորհիվ Ձեր աշխատանքները հեշտությամբ կարող են համապատասխանել ակադեմիական միջազգային ստանդարտներին, կմաքրվեն հակագիտական ու հակահայկական քարոզչանյութից, որից հետո դրանք մեծ հաջողությամբ կկարողանաք հրատարակել  գիտական ամսագրերի մեծ մասում։

 

Սակայն, եթե անհնար կհամարեք օգտվել օգնության մեր այս առաջարկից, ապա այդ դեպքում խորհուրդ ենք տալիս, թեկուզև նվազագույն ջանքեր գործադրելով, խստորեն պահպանել գիտական էթիկայի նորմերը, զերծ մնալ պատմական փաստերի խեղաթյուրումից և հայ ու հարևան այլ ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը կեղծելուց։

 

Վստահեցնում ենք, որ այս սկզբունքներին հետևելը կմեծացնի արտերկրում հրատարակվելու ձեր հնարավորությունները և թույլ կտա, որ ակադեմիական հանրության կողմից իսկապես ընկալվեք որպես գիտնական կամ պատմաբան։

 

Ամփոփելով՝ թույլ տվեք ձեզ՝ «պատմաբաններիդ», առաջարկել ինտելեկտուալ մի փոքրիկ մտավարժանք։ Հնարավոր է՝ դրա համար ստիպված լինեք կրկին համախմբել «Գեղարդ» հիմնադրամի դեմ բողոք-նամակը ստորագրած բոլոր «պատմաբաններին» և համատեղ կատարել այդ մտավարժանքը։ Հորդորում ենք ձեզ անպայմա՛ն կատարել այդ մտավարժանքը, քանի որ այն կօգնի ձեզ էլ ավելի մոտենալու պատմական իրական փաստերին։

 

Նոր ժամանակներում, այսինքն՝ 17-18-րդ դարերում, երբ Եվրոպայում տպագրությունը սկսեց արագ զարգանալ, լույս տեսան «Հայոց պատմությանը» նվիրված բազմաթիվ հրատարակություններ և ուսումնասիրություններ։

 

Այսպես՝ կարող եք ծանոթանալ 17-րդ դարի սկզբի՝ 1613 թվականի՝ «Երուսաղեմի, Կիպրոսի, Հայաստանի պատմությունը» հրատարակությանը (Histoire générale des royaumes de Hierusalem, Cypre, Arménie et lieux circonvoisins Étienne de Lusignan) կամ 1739 թվականին հրատարակված «Քրիստոնեության պատմությունը Հայաստանում և Եթովպիայում» (Maturin Veyssière La Croze, Histoire du christianisme d'Ethiopie et d'Arménie Paris, 1739) կամ 1736 թվականին Լոնդոնում «Historiae Armeniacae» վերնագրով Մովսես Խորենացու «Հայոց պատմության» լատիներեն թարգմանությանը և այլն։

 

Սրանք և բազմաթիվ այլ օրինակներ վկայում են, որ արդեն 17-րդ դարի սկզբից, երբ Եվրոպայում սկսել էր զարգանալ տպագրական գործը, եվրոպական հրատարակչություններում գիտական տպագրություններ էին լույս ընծայվում Հայաստանի պատմության վերաբերյալ։

 

Նաև ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ Հայաստանի պատմության վերաբերյալ տպագիր աշխատություններ Եվրոպայում հայտնվել են արդեն 17-րդ դարի սկզբին՝ հենց այն ժամանակ, երբ, համաձայն աղբյուրների հաղորդման, ձեր (հնարավոր) նախնիները նոր էին սկսել «քոչել» դեպի Հայաստան, Վրաստան, Շիրվան և հարակից այլ երկրներ: 

 

Այս ամենին ծանոթանալուց հետո առաջարկում ենք ձեզ՝ փորձեք 17-18-րդ դարերի  տպագրությունների շարքում գտնել «Ադրբեջանի պատմություն» կամ «Ադրբեջանի ժողովրդի պատմություն» կոչվող գեթ մեկ ուսումնասիրություն կամ հրատարակություն։

 

Ստիպված ենք ձեզ միանգամից հիասթափեցնել․ այդպիսիք չկան։ Չկան տրամաբանական և գիտական ակնհայտ իրողությամբ պայմանավորված։ Միանգամայն ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը՝ որպես պատմական և քաղաքական սուբյեկտ, գոյություն չուներ, հետևաբար՝ չէր կարող լինել նրա «պատմությանը» նվիրված պատմագրական ավանդույթ կամ հրատարակություն:

 

Այս ամենը փաստելով՝ մենք կասկածի տակ չենք դնում ժամանակակից ադրբեջանական հասարակության՝ սեփական պատմագրություն ձևավորելու իրավունքը։ Սակայն հորդորում ենք՝ պատմական նոր հայեցակարգը և Ադրբեջանի նոր պատմությունը շարադրել ակադեմիական չափանիշներին համապատասխան, կեղծիքների բացառմամբ և աղբյուրների ու փաստական նյութի նկատմամբ ազնիվ մոտեցմամբ», - ասվում է «Գեղարդ» գիտավերլուծական  հիմնադրամի պատասխան նամակում։

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

viktor Salukvadze
სიმართლე არის ერთი. Правда,ана адна.The truth and only the truth.
Сусанна
Неужели наши очнулись

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի արդարադատության նախարար․ Նոր ՀՀ սահմանադրության նախագծում այս պահին ՀԱԵ մասին հիշատակում կաՀայաստանի արդարադատության նախարար․ Նոր ՀՀ սահմանադրության նախագծում այս պահին ՀԱԵ մասին հիշատակում կա
Փաստաբան․ Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՓաստաբան․ Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Վարչապետ․ Մատենադարանը արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը․ անիմաստ եմ համարում շարունակել զրույցն այդ թեմայովՎարչապետ․ Մատենադարանը արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը․ անիմաստ եմ համարում շարունակել զրույցն այդ թեմայով
Մարդու իրավունքների The Promise ինստիտուտում տեղի կունենա քննարկում՝ նվիրված Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցինՄարդու իրավունքների The Promise ինստիտուտում տեղի կունենա քննարկում՝ նվիրված Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցին
ՀՀ վարչապետ. TRIPP նախագիծը գործելու է Հայաստանի իրավասության ներքոՀՀ վարչապետ. TRIPP նախագիծը գործելու է Հայաստանի իրավասության ներքո
Միայն 2029 թվականին PISA-ի հետազոտության արդյունքները ցույց կտան, թե որքանով արդյունավետ է եղել մեր աշխատանքը․ ԿԳՄՍՆ ղեկավարՄիայն 2029 թվականին PISA-ի հետազոտության արդյունքները ցույց կտան, թե որքանով արդյունավետ է եղել մեր աշխատանքը․ ԿԳՄՍՆ ղեկավար
Ընդդիմադիր․ Ակնկալում ենք, որ արցախցի պատգամավորները, ի հեճուկս Հայաստանի իշխանությունների սպառնալիքների, կընտրեն Արցախի խորհրդարանի նոր նախագահԸնդդիմադիր․ Ակնկալում ենք, որ արցախցի պատգամավորները, ի հեճուկս Հայաստանի իշխանությունների սպառնալիքների, կընտրեն Արցախի խորհրդարանի նոր նախագահ
Վարչապետ․ գողացված բոլոր ժողովրդական փողերը մինչև վերջին լուման վերադարձվելու են ժողովրդինՎարչապետ․ գողացված բոլոր ժողովրդական փողերը մինչև վերջին լուման վերադարձվելու են ժողովրդին
Լավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հովանավորել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հովանավորել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին
Փաշինյան․ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարում անկում է նկատվում, ինչն իր պատճառներն ունիՓաշինյան․ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարում անկում է նկատվում, ինչն իր պատճառներն ունի
ԱԽ քարտուղար․ Հայկական կողմը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերման հարցը չի բարձրացրելԱԽ քարտուղար․ Հայկական կողմը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերման հարցը չի բարձրացրել
Իշխան Սաղաթելյան. Ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերումը Հայաստանին նոր սպառնալիքների տանող հերթական արկածախնդրությունը կլինիԻշխան Սաղաթելյան. Ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերումը Հայաստանին նոր սպառնալիքների տանող հերթական արկածախնդրությունը կլինի
Երևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են անտառային տնտեսության ոլորտում շվեյցարական փորձի կիրառման հնարավորություններըՀՀ նախագահը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են անտառային տնտեսության ոլորտում շվեյցարական փորձի կիրառման հնարավորությունները
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են ազատազրկված ծնողների և նրանց երեխաների միջև հանդիպումների կազմակերպման խնդիրներըՄԻՊ գրասենյակի աշխատակիցները պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են ազատազրկված ծնողների և նրանց երեխաների միջև հանդիպումների կազմակերպման խնդիրները
Իշխան Սաղաթելյան ․ ՀՅԴ-ն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ՝ չնայած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ իշխանությունների ճնշմանըԻշխան Սաղաթելյան ․ ՀՅԴ-ն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ՝ չնայած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ իշխանությունների ճնշմանը
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հարցերՀայաստանն ու Հունաստանը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հարցեր
Իշխան Սաղաթելյան. Փաշինյանի կուսակցությունը Հայաստանի և հայ ժողովրդի Իշխան Սաղաթելյան. Փաշինյանի կուսակցությունը Հայաստանի և հայ ժողովրդի "ապազգայնացման" ծրագիր է իրականացնում
Արցախի մշակույթի նախկին նախարարները Հայաստանի ԿԳՄՍՆ-ից պահանջում են հրապարակային գնահատական տալ Ադրբեջանի քաղաքականությանը՝ բռնազավթված ԼՂՀ-ում հայկական ժառանգության նկատմամբԱրցախի մշակույթի նախկին նախարարները Հայաստանի ԿԳՄՍՆ-ից պահանջում են հրապարակային գնահատական տալ Ադրբեջանի քաղաքականությանը՝ բռնազավթված ԼՂՀ-ում հայկական ժառանգության նկատմամբ
Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարություն․  Մոնրեալում մեկնարկել են COP17-ի նախագահության պատվիրակության աշխատանքային հանդիպումներըՀայաստանի Շրջակա միջավայրի նախարարություն․  Մոնրեալում մեկնարկել են COP17-ի նախագահության պատվիրակության աշխատանքային հանդիպումները
Հայ պատմաբան. Մագդալենա Գրոնոյի նմաններին պետք է քշել հայկական սրբավայրերի շեմերիցՀայ պատմաբան. Մագդալենա Գրոնոյի նմաններին պետք է քշել հայկական սրբավայրերի շեմերից
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախատեսում է Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն ստեղծել․ պատգամավոր«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախատեսում է Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն ստեղծել․ պատգամավոր
Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը Անապայում նվաճել է 16 մեդալՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը Անապայում նվաճել է 16 մեդալ
Ադրբեջանագետ․ ՀՀ ԱԳՆ-ն կարող էր ՄՔԴ-ի գործիքն օգտագործել Ալիևի հայատյաց ելույթների դեմԱդրբեջանագետ․ ՀՀ ԱԳՆ-ն կարող էր ՄՔԴ-ի գործիքն օգտագործել Ալիևի հայատյաց ելույթների դեմ
IDBank-ը Մոնակոյում․հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակումIDBank-ը Մոնակոյում․հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակում
Հայաստանում ավարտվել է պետական «Արմենիկում» ՓԲԸ-ից 1,6 մլրդ դրամ ապօրինի բռնագանձելու փորձի հետ կապված աղմկահարույց քրեական գործի քննությունըՀայաստանում ավարտվել է պետական «Արմենիկում» ՓԲԸ-ից 1,6 մլրդ դրամ ապօրինի բռնագանձելու փորձի հետ կապված աղմկահարույց քրեական գործի քննությունը
Իշխանական կուսակցության պատգամավոր․ Ադրբեջանի կողմից կրակոցի դեպքում չպետք է ակնկալել պատասխան կրակոց, դա Հայաստանին խաղաղություն չի բերիԻշխանական կուսակցության պատգամավոր․ Ադրբեջանի կողմից կրակոցի դեպքում չպետք է ակնկալել պատասխան կրակոց, դա Հայաստանին խաղաղություն չի բերի
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերըՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերը
Հայաստանը հաստատել է միջազգային կառույցների հետ համագործակցության իր հանձնառությունը հարկադրաբար անհետացած անձանց հետ կապված հարցերումՀայաստանը հաստատել է միջազգային կառույցների հետ համագործակցության իր հանձնառությունը հարկադրաբար անհետացած անձանց հետ կապված հարցերում
ԱԺ փոխնախագահ. կոչ եմ անում ԶԼՄ-ներին ընդունել և առաջնորդվել ինքնակարգավորման մեխանիզմներովԱԺ փոխնախագահ. կոչ եմ անում ԶԼՄ-ներին ընդունել և առաջնորդվել ինքնակարգավորման մեխանիզմներով
Հայաստանի անձնագրի շարժունակության ինդեքսը նվազել է՝ հասնելով 79 միավորի․ Passport Reports-ի զեկույցՀայաստանի անձնագրի շարժունակության ինդեքսը նվազել է՝ հասնելով 79 միավորի․ Passport Reports-ի զեկույց
Արփինե Սարգսյանն ծանոթացավ Վրաստանի Ներքին գործերի նախարարության դատաբժշկական դեպարտամենտի աշխատանքինԱրփինե Սարգսյանն ծանոթացավ Վրաստանի Ներքին գործերի նախարարության դատաբժշկական դեպարտամենտի աշխատանքին
Երևանն ու Բեռլինը համադրեցին դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջԵրևանն ու Բեռլինը համադրեցին դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
Գոհար Մելոյան․ TRIPP-ն իրականացվում է այնպես, որ Հայաստանին ապահովի ավելի քիչ ներգրավվածություն և նվազագույն եկամուտԳոհար Մելոյան․ TRIPP-ն իրականացվում է այնպես, որ Հայաստանին ապահովի ավելի քիչ ներգրավվածություն և նվազագույն եկամուտ
Երուսաղեմի պատրիարքարան․ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը չպետք է ձեռք բերվի Արցախի հայկական մշակութային ժառանգության պղծման գնովԵրուսաղեմի պատրիարքարան․ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը չպետք է ձեռք բերվի Արցախի հայկական մշակութային ժառանգության պղծման գնով
ՀՀ փոխարտգործնախարարը հանդես է եկել խաղաղության և անվտանգության գործընթացներում կանանց լիարժեք և արդյունավետ ներգրավման օգտինՀՀ փոխարտգործնախարարը հանդես է եկել խաղաղության և անվտանգության գործընթացներում կանանց լիարժեք և արդյունավետ ներգրավման օգտին
Դատախազությունը պահանջում է Ոսկևան համայնքին վերադարձնել նախկին մանկապարտեզի շենքըԴատախազությունը պահանջում է Ոսկևան համայնքին վերադարձնել նախկին մանկապարտեզի շենքը
ԱՀ ՊԲ սպա. Երբ ձեզ պատերազմով զրկում են հայրենիքից, իսկ հետո շարունակում են վախեցնել պատերազմով, նշանակում է՝ դուք դեռ գտնվում եք պատերազմի վիճակումԱՀ ՊԲ սպա. Երբ ձեզ պատերազմով զրկում են հայրենիքից, իսկ հետո շարունակում են վախեցնել պատերազմով, նշանակում է՝ դուք դեռ գտնվում եք պատերազմի վիճակում
Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ զինված ուժերի համագործակցության հարցերՊաշտպանության նախարարությունում քննարկվել են Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ զինված ուժերի համագործակցության հարցեր
"Հայաստան" համահայկական հիմնադրամը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը
Մինչև 2030 թվականը Հայաստանի առնվազն չորս բուհեր պետք է ընդգրկվեն լավագույն 500-ի շարքում․ Ժաննա Անդրեասյան Մինչև 2030 թվականը Հայաստանի առնվազն չորս բուհեր պետք է ընդգրկվեն լավագույն 500-ի շարքում․ Ժաննա Անդրեասյան
Ֆիդան. Թուրքիան ակնկալում է Հարավային Կովկասում սկսել տարածաշրջանային համագործակցության նոր փուլ Ֆիդան. Թուրքիան ակնկալում է Հարավային Կովկասում սկսել տարածաշրջանային համագործակցության նոր փուլ
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Զախարովա․ ԵՄ հարցով Հայաստանում հանրաքվեի անցկացման անհրաժեշտության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվելԶախարովա․ ԵՄ հարցով Հայաստանում հանրաքվեի անցկացման անհրաժեշտության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել
Ընդդիմադիր․ Հայաստանում իշխանափոխությունը բավական արագ տեղի կունենաԸնդդիմադիր․ Հայաստանում իշխանափոխությունը բավական արագ տեղի կունենա
Արա Զոհրաբյանը վերանշանակվել է Հայաստանի փաստաբանների ակադեմիայի ռեկտորԱրա Զոհրաբյանը վերանշանակվել է Հայաստանի փաստաբանների ակադեմիայի ռեկտոր
Զախարովան ՝ ՀԱԵ դեմ արշավի մասին. Եկեղեցու նկատմամբ հալածանքներին մասնակցողները դարերով անիծված կլինենԶախարովան ՝ ՀԱԵ դեմ արշավի մասին. Եկեղեցու նկատմամբ հալածանքներին մասնակցողները դարերով անիծված կլինեն
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը չի կայացելՆարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը չի կայացել
ԱՊՄՀ-ը և ՀՌՀ-ը բացել են ռուսաց լեզվի համատեղ գիտամեթոդական լաբորատորիաԱՊՄՀ-ը և ՀՌՀ-ը բացել են ռուսաց լեզվի համատեղ գիտամեթոդական լաբորատորիա
Երդվել նորովի. ընդունվել են Երդվել նորովի. ընդունվել են "Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին" օրենքում փոփոխությունները
Հայաստանում կհայտնվեն Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներՀայաստանում կհայտնվեն Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ
Երևանում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր
Ազգային ժողովում հերթական անգամ կրքեր են բորբոքքվելԱզգային ժողովում հերթական անգամ կրքեր են բորբոքքվել
Ադրբեջանցի փորձագետը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին. Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք երկրի այդ հատվածը չի անվանել Ադրբեջանցի փորձագետը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին. Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք երկրի այդ հատվածը չի անվանել "Արևելյան Զանգեզուր"
ԱԺ փոխխոսնակ․ Հայաստանում ռուսական ռազմակայանը պահելը բավականին թանկ է նստումԱԺ փոխխոսնակ․ Հայաստանում ռուսական ռազմակայանը պահելը բավականին թանկ է նստում
Հայաստանն ու Չինաստանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցերՀայաստանն ու Չինաստանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցեր
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները ՀայաստանումԲացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մի շարք հասարակական կազմակերպություններ ու գործիչներ բողոք են հայտնել օկուպացված ԼՂՀ օտարերկրյա դիվանագետների այցի կապակցությամբ։Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մի շարք հասարակական կազմակերպություններ ու գործիչներ բողոք են հայտնել օկուպացված ԼՂՀ օտարերկրյա դիվանագետների այցի կապակցությամբ։
Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է «Ծիծեռնակաբերդ»Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է «Ծիծեռնակաբերդ»
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները