


Արմինֆո. 2026 թվականի հոկտեմբերին Երևանում առաջին անգամ կանցկացվի Chess Fest Armenia միջազգային փառատոնը՝ նոր մասշտաբային բաց մշակութային և սպորտային միջոցառում, որը կազմակերպվել է մեր ժամանակների ամենահարգված և ազդեցիկ գրոսմայստերներից մեկի ՝ Լևոն Արոնյանի հովանու ներքո:
Փառատոնի սպասված պատվավոր հյուրերի թվում են աշխարհի հնգակի չեմպիոն Վիշվանաթան Անանդը և պատմության ուժեղագույն շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը:
«Հայ ժողովրդի համար շախմատը միշտ եղել է ավելին, քան խաղ. դա մտածելու, ստեղծագործելու և միավորվելու միջոց է: Chess Fest Armenia-ն կդառնա այդ ոգու մարմնացումը՝ հրավիրելով բոլորին զգալ այն ուրախությունն ու երևակայության ուժը, որով ոգևորվում է խաղը», - նշել Է գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Փառատոնի շրջանակում Երևանի զբոսայգիներն ու հանրային տարածքները կվերածվեն դինամիկ հարթակների ՝ միաժամանակյա խաղ-սեանսներով, համերգներով, պատմություններով և պերֆորմանսներով, ինչպես նաև ինտերակտիվ գեղարվեստական ինստալյացիաներով: Ծրագիրը ներառում է նաև "Chess for Kids" հատուկ գոտի։ Փառատոնը կեզրափակվի պարգևատրման հանդիսավոր արարողությամբ:
Մանրամասն ծրագիրը և գործընկերների ցանկը կհրապարակվեն 2026 թվականի սկզբին պաշտոնական կայքում՝ www.armchessfest.com։
Փառատոնը կազմակերպել է Mediacrat Studio-ն ՝ Matena բիզնես դպրոցի հետ համատեղ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:



