


Արմինֆո.ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հրդեհաշիջման ժամանակ վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, ինչի հետևանքով փրկարար է մահացել:
«Խոր վշտով հայտնում ենք, որ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում տեղի է ունեցել դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի: Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող, որոնք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
ՆԳՆ Փրկարար ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված փրկարարի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին», - ասվում է հաղորդագրությունում։



