


Արմինֆո. Նոյեմբերի 27-ին Բիշքեկում ղրղզական կողմի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
Ինչպես հաղորդում Է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, միջոցառումների մասնակիցները կքննարկեն համատեղ աշխատանքի արդիական հարցեր, ներառյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և անօրինական միգրացիային հակազդման ոլորտում համագործակցության ամրապնդումը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, մասնավորապես, նախատեսվում է ընդունել հռչակագիր, որում կարտացոլվեն անդամ պետությունների համախմբված դիրքորոշումները անվտանգության արդիական հարցերի վերաբերյալ, և դիտարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջիկա եռամյա ժամանակահատվածի համար (2026-2029թթ.): Բացի այդ, սպասվում է 2026 թվականին կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության առաջիկա նախագահության առաջնահերթությունների հայտարարումը:
Նշենք, որ Հայաստանն արդեն երրորդ տարին չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին։



