


Արմինֆո.Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու պահանջով հատուկ բողոքը: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հաղորդել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել քրեակատարողական հիմնարկում Ղուկասյանի պահման վայրի ու առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել ՝ կաշառք ստանալու և տալու մեղադրանքով:



