


Արմինֆո. Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին՝ Հայաստանի իր պաշտոնակից Վահագն Խաչատուրյանի հետ նեղ ձևաչափով հանդիպման ժամանակ։
Նա նաեւ ընդգծել է, որ Վրաստանը մշտապես աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել իր ներդրումը: Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու համար:
Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում գործընկերներն անդրադարձել են առկա քաղաքական գործընթացներին եւ ուշադրություն դարձրել արագ փոփոխվող միջազգային կարգի պայմաններում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման նշանակությանը, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:



