


Արմինֆո.Փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման "Անտիֆեյք" կայքի աշխատակից Իշխան Խոսրովյանը ձերբակալվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Փաստաբանը նշել է, որ Խոսրովյանն իրեն զանգահարել է Ոստիկանության Երևանի քաղաքային վարչությունից և հայտնել իր ձերբակալության մասին: "Նա ինձ տեղեկացրել է, որ առաջիկայում իրեն կտեղափոխեն Երևանի քննչական կոմիտե ՝ Պարույր Սևակի փողոցում", - հավելել է փաստաբանը:
Ավելի վաղ փաստաբանը հաղորդել էր, որ առավոտից չի կարողանում կապ հաստատել Խոսրովյանի հետ։ Մելիքյանը ենթադրել էր, որ նրան ևս ձերբակալել են ԶԼՄ գործունեությունը դադարեցնելուն ուղղված բռնաճնշումների շրջանակներում:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ AntiFake.am-ի գրասենյակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել է ողջ տեխնիկան։ 72 ժամով ձերբակալվել է նաև պորտալի լրագրող Դավիթ Ֆիդանյանը ՝ "արդարադատությանը խոչընդոտելու"կասկածանքով ։ Խուզարկությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ձերբակալվել են "Իմնեմնիմի" հիմնադիրներ, հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ։



