


Արմինֆո. Հայաստանի մայրաքաղաք Երևանում ձերբակալվել է ընդդիմադիր պարբերականի լրագրող: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Արդարադատությանը խոչընդոտելու» տարօրինակ կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը», - գրել է Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան դիմակավորված անձինք ներխուժել էին "Իմնեմնիմ" համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ․ նրանք ձերբակալվել են: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրավապահներին հաղորդել էր փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների մասին:
Նշենք, որ անցած տարվա գարնանը եւս բլոգերները բերման էին ենթարկվել՝ ուղիղ եթերում հնչեցրած հայհոյանքների համար խուլիգանության մեղադրանքով:



