


Արմինֆո. Վաղարշապատում անհայտ անձինք նախ գետնին են տապալել, ապա քաղաքական ուժի գրասենյակի տարածքից առևանգել "Մայր Հայաստան" կուսակցության աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին: Այդ մասին հաղորդում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Առևանգման պահին բլոգերը գտնվել է իր ընկերուհու հետ, ով պատմել է, որ կուսակցության գրասենյակին երեք մեքենա է մոտեցել, 5-6 հոգուց բաղկացած մի խումբ հարձակվել է բլոգերի վրա, երբ վերջինս դուրս է եկել իր մեքենայից: "Սկզբում նրան տապալեցին գետնին, իսկ հետո քարշ տվեցին մեքենա։ Նրանք ներկայացան որպես ոստիկան, սակայն այդ մարդիկ քաղաքացիական հագուստով էին և որևէ փաստաթուղթ ցույց չեն տվել", - շփոթված պատմել է աղջիկը, ում խոսքը մեջբերում է քաղաքական ուժը։
"Մայր Հայաստան" դաշինքից ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը կուսակցության էջի ուղիղ եթերում պատմել է, որ բլոգերը զբաղվել է Վաշարգապատի քաղաքապետարանի անօրինական գործողությունների լուսաբանմամբ: Նա համոզմունք է հայտնել, որ առևանգումը կարող է կազմակերպած լինել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը: Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ նման բան տեղի է ունեցել դեռևս Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ կառավարող կուսակցության ներկայացուցիչը սպառնացել է, որ "բոլորին ասֆալտին են փռելու": "Սա "Քաղաքացիական պայմանագրի" գործելաոճն է։ Սակայն դրանով նրանք ոչ ոքի չեն վախեցնի։ Դա այն ամենն է, ինչին նրանք ընդունակ են ՝ գնալ անօրինական ճանապարհով, բայց իրականում դա նրանց վախի դրսեւորումն է", - հայտարարել Է Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի 16-ին: Ընտրություններին մասնակցելու է 7 քաղաքական ուժ:



