


Արմինֆո. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պատմել է Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ադրբեջանին ուղղված «սպառնալիքների» մասին:
"Ֆրանսիայի նախագահը բազմիցս զանգահարել եւ ասել է. եթե պատերազմը չդադարեցվի, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղը: Պարոն նախագահի անմիջական պատասխանը հետևյալն էր. Դուք կաաարող եք դա անել։ Դա մեզ համար ոչինչ չի փոխի։ Վստահ եղեք, որ Ադրբեջանն անմիջապես կխզի բոլոր դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ", - ասել է Բայրամովը iTV-ի "Շփման գիծ" վավերագրական ֆիլմում:
Մինչդեռ, Բայրամովի խոսքով, Թուրքիայի և նրա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը պատերազմի ժամանակ անփոխարինելի էր:
«Այդ օրերին Անկարայից միասնական ուղերձ հղվեց ամբողջ աշխարհի թուրքական բոլոր ներկայացուցչություններին։ Թուրքիայի դեսպանատներին հաղոչդել էին, որ Բաքվից ստացվող հրահանգները նույնպիսի ուժ ունեն, ինչպես՝ Անկարայից ստացված հրահանգները։ Թուրք դիվանագետներին հանձնարարվել էր, որ եթե Բաքվից ինչ-որ կարգադրություն ստացվի, կարելի է այն կատարել առանց Անկարայի հետ լրացուցիչ համաձայնեցման", - նշել է Բայրամովը։
Միեւնույն ժամանակ, ինչպես շարունակել է նա, Բաքուն երբեք չի խախտել դիվանագիտական էթիկետը ՝ ուղղակիորեն դիմելով արտերկրում թուրքական դեսպանատներին, բոլոր շփումներն իրականացվել են բացառապես Թուրքիայի ԱԳՆ - ի միջոցով ։ "Դա աննախադեպ որոշում էր համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ և իսկական եղբայրության դրսևորում՝ ոչ թե խոսքով, այլ գործով", - հավելել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



