


Արմինֆո.Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անհնար է համարում խաղաղությունը՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած տարածքային նոր պահանջների ֆոնին: Այդ մասին նա հայտարարել է Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ՝ իր դեմ հարուցված գործով նիստից առաջ:
"Ես դրանում խաղաղություն չեմ տեսնում, ես դա, պարզապես, չեմ տեսնում", - ընդգծել Է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և հայկական պետությանը": Ընդ որում, Ալիևը ոչ մի խոսք չէր ասել հայերի Ադրբեջան վերադառնալու հնարավորության մասին։ Ավելին, Ալիևը հերթական անգամ հայտարարել էր Հայաստանի ինքնիշխան և պատմական տարածքներն Ադրբեջանին պատկանելու մասին։ Նրա խոսքով ՝ չկա Սևանա լիճ, կա "Գյոյչա լիճ"։


