


Արմինֆո. Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է հանրապետության ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար, որն իր գործունեությունն սկսում է այսօր՝ նոյեմբերի 1-ին՝ իրավապահ համակարգում լայնածավալ բարեփոխումների շրջանակում: Այդ մասին հաղորդել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Ոստիկանության գվարդիան Ոստիկանության նոր հիմնադրված չորս հիմնական մասնագիտացված ծառայություններից մեկն է:
Մեկ օր առաջ Բաբայանը ՀՀ նախագահի հրամանագրերով ազատվել էր ՀՀ ոստիկանության զորքերի/ուժերի հրամանատարի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:



