


Արմինֆո. Հայաստանը 165 պետությունների թվում է, որոնք պաշտպանել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ Կուբայի նկատմամբ տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական էմբարգոն դադարեցնելու կոչ ներառող բանաձեւը։
Բանաձևին, որը կոչ է անում վերացնել պատժամիջոցները կղզի պետության նկատմամբ, դեմ է հանդես եկել ընդամենը 7 պետություն՝ Հունգարիան, Իսրայելը, Արգենտինան, Ուկրաինան, Պարագվայը, Հյուսիսային Մակեդոնիան և ԱՄՆ-ը ։ Եվս 12 պետություն ձեռնպահ է մնացել։
Գլխավոր ասամբլեան նույնաբովանդակ բանաձեւեր է ընդունում ամեն տարի՝ սկսած 1992 թվականից։ Այն ժամանակ փաստաթղթին աջակցել էր 59 պետություն, իսկ 2017 թվին՝ արդեն 191-ը։ Անցյալ տարի բանաձևին կողմ է քվեարկել 187 երկիր, դեմ՝ երկուսը (ԱՄՆ և Իսրայել), ձեռնպահ՝ մեկը (Մոլդովա):



