
Արմինֆո. Հայաստանի ինքնիշխանության և Ադրբեջանի հետ խաղաղության ապագան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապում է 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում երկրի քաղաքացու ընտրության հետ։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել հոկտեմբերի 27-ին խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ։
Մասնավորապես, Փաշինյանի ասելով, ներկայում Երևանն ինտենսիվ աշխատանքներ է տանում "Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագծի իրականացման ուղղությամբ։ Նախագիծն ունի բազմաթիվ նրբերանգներ, սակայն դրանք կքննարկվեն և կլուծվեն ամենասեղմ ժամկետներում, համոզված է վարչապետը։
Այսօր Փաշինյանը վստահաբար հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Միաժամանակ, ծաղաղությունն ամենօրյա հոգատարություն է պահանջում, քանի որ այն բոլորովին անծանոթ երեւույթ է անկախ Հայաստանի համար, հավելել է նա։
«2026 թվականը որոշիչ կլինի խաղաղության գործընթացի համար։ Հունիսին տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները, և դրանք, ըստ էության, կտան մեկ առանցքային հարցի պատասխան․ Հայաստանի ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր դառնա խաղաղությանը", - հայտարարել է նա, հավաստիացնելով, թե, այլապես, Հայաստանը կվերադառնա ֆորպոստի տրամաբանության շրջանակներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: