


Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում Արմեն Քթոյանն ընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանի խոսքով՝ 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր: Նրանք բոլորն էլ իրենց ձայնը տվել են Արմեն Քթոյանի օգտին։ Նշենք, որ ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել ։



