


Արմինֆո. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, ծանրամարտի լեգենդար մարզիչ` երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդի, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը: Այդ մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ "Մեր ձեւով" շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 20-ին Գյումրիում, ուր մեկնել էր քաղաքապետարանում իրավապահների կողմից բերման ենթարկված անձանց իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով ։ Այն ժամանակ կաշառակերության մեղադրանքով քննչական միջոցառումների շրջանակներում ձերբակալվել էին Գյումրիի քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։



