


Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք կադրային նշանակումներ է կատարել երկրի Զինված ուժերում:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, Խաչատուրյանի հրամանագրերով գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է հանրապետական զինվորական կոմիսար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը՝ հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ - հրամանատարի տեղակալ, գնդապետ Արծվիկ Գրիգորյանը՝ հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:



