


Արմինֆո.Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի "Մեր ձեւով" շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Այդ մասին ասվում է շարժման հայտարարության մեջ։
«Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։
Քրեական օրենսգրքի նշված հոդվածների բովանդակության ուսումնասիրությունից պարզ է, որ Ռուբենին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ։
Ներկայում Ռուբենին ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, որից հետո քննչական մարմինն, ամենայն հավանականությամբ, դիմելու է դատարան՝ Ռուբենի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը մեկնել էր Գյումրի՝ քաղաքապետարանում իրավապահների կողմից բերման ենթարկված անձանց իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով ։ Այն ժամանակ կաշառակերության մեղադրանքով քննչական միջոցառումների շրջանակներում ձերբակալվել էին Գյումրիի քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ։



