


Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները չեղարկելու մասին: Նրա խոսքով՝ դա նաեւ լավ ցուցանիշ է այն բանի, որ "Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլեւ՝ գործնականում", հաղորդում է ՌԲԿ-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը:
Հայտարարությունն Ալիևն արել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: "Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները":..> Առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի բեռն էր դեպի Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաեւ լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլեւ՝ գործնականում", - հայտարարել Է Ալիեւը։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ փոխգործակցությունը լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն ունի: "Այսօր, երբ բացվում են նոր տրանսպորտային ուղիներ, երբ իրագործվում են Եվրասիայի տարածաշրջանների հետ կապված նախագծեր, երբ Կովկասը եւ Կենտրոնական Ասիան ավելի են կապվում եւ հաճախ հանդես են գալիս միասնական աշխարհագրական տարածքի շրջանակներում, այդ ամենը պահանջում է մշտական ուշադրություն եւ, բնականաբար, պետությունների ղեկավարների մասնակցություն", - նշել Է Ադրբեջանի ղեկավարը:
Նախօրեին Ալիևն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են ՉԺՀ-ից դեպի Եվրամիություն Միջին միջանցքը Հարավային Կովկասի և Թուրքիայի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



